Զորակցություն իրանցի ակտիվիստ Ռեյհանե Մաջիդիին | ما حمايت خود را از فعال ايراني، ريحانه مجيدي اعلام مي كنيم

ما همبستگی خود را با فعال ایرانی، ریحانه مجیدی اعلام می‌کنیم
به گزارش رادیو آزادی، مجیدی به سرویس امنیت ملی برده شد و به مدت ۴ ساعت مورد بازجویی، تمسخر و تهدید به اخراج (دیپورت) قرار گرفت. مجیدی می‌گوید که در این مدت، مأموران امنیتی تلفن همراه او را گرفته، عکس‌های شخصی‌اش را بررسی کرده و پست‌های انتقادی علیه جمهوری اسلامی را از صفحه اینستاگرام او پاک کرده‌اند.
مجیدی به دلیل شرکت در تظاهرات مقابل سفارت ایران و دادخواهی برای هموطنانش به سرویس امنیت ملی منتقل شده بود.
ریحانه مجیدی در گزارش رادیو آزادی می‌گوید: «آنها فکر می‌کنند مرا ساکت کرده‌اند، اما من بلندتر فریاد خواهم زد.»
مرکز منابع زنان همبستگی خود را با مجیدی در راه مبارزه برای عدالت و استفاده از حق تظاهرات مسالمت‌آمیز اعلام می‌کند. تهدید به بازگرداندن او به ایران ناعادلانه است و با توجه به نقض فاحش حقوق زنان توسط رژیم ایران، می‌تواند جان مجیدی را به خطر بیندازد.
ما همچنین رفتار مأموران سرویس امنیت ملی را محکوم می‌کنیم و خواستار انجام تحقیقات فوری، بی‌طرفانه و کامل در مورد این حادثه هستیم.

Հայտնում ենք մեր զորակցությունը իրանցի ակտիվիստ Ռեյհանե Մաջիդիին


Մաջիդիին տարել են Ազգային Անվտանգության Ծառայություն, 4 ժամ հարցաքննել, ծաղրել ու սպառնացել արտաքսել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։ Մաջիդին ասում է, որ այս ընթացքում ԱԱԾ աշխատակիցները նաև վերցրել են նրա հեռախոսը, անձնական լուսանկարները նայել և նրա Ինստագրամի էջից ջնջել Իսլամական հանրապետությանը քննադատող հրապարակումներ:

Մաջիդին տարել են ԱԱԾ Իրանի դեսպանատան դիմաց իր իսկ հայրենակիցների համար արդարության պահանջով ցույցերին մասնակցելու պատճառով:

«Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու», – ասում է Ռեյհանե Մաջիդին Ազատության ռեպորտաժում:

Կանանց ռեսուրսային կենտրոնը հայտնում է իր զորակցությունը Մաջիդիին՝ արդարության համար պայքարելու և խաղաղ ցույցի իրավունքն իրացնելու հարցում: Նրան Իրան արտաքսելու սպառնալիքը անարդարացի է և կարող է վտանգել Մաջիդիի կյանքը՝ հաշվի առնելով իրանական ռեժիմի՝ կանանց իրավունքների կոպտագույն խախտումները:

Մենք նաև դատապարտում ենք ԱԱԾ աշխատակիցների նման վարքը և հորդորում անհապաղ իրականացնել դեպքի անաչառ և ամբողջական քննություն:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Փնտրում ենք հոգեբան | Կանանց ռեսուրսային կենտրոն

Գենդերային բռնությունը մեր շուրջը․ խոսենք անկեղծ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։