Հունիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում

Ձեզ ենք ներկայացնում Կանանց ռեսուրսային կենտրոնում հունիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացները:

📢Հունիսի 12-ին ԿՌԿ-ում տեղի ունեցավ «Աշխատանք դոնոր համայնքի հետ» դասընթացը: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացան Հայաստանում միջազգային քաղաքականությունների տեղայնացմանը և դոնոր համայնքի աշխատանքին, ստացան դոնոր համայնքի հետ աշխատելու գիտելիք, հմտություններ և գործիքակազմ: Առանձին անդրադարձ եղավ ֆոնդհայթայթմանը (fundraising) և կապերի հաստատմանը (networking). Դասընթացի երկրորդ մասում կազմակերպությունները կազմեցին դոնորների հետ աշխատանքի անհատական պլաններ:

Հունիսի 13-ին ԿՌԿ-ում տեղի ունեցավ «Գենդերային վերլուծություն․ սկզբունքներ և գործիքակազմ» դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան գենդերային վերլուծության էությանը, տիրապետեցին դրա գործիքակազմին, հնարավորություն ունեցան տեսական և պրակտիկ աշխատանքների միջոցով գենդերային վերլուծության իրականացման փորձ ձեռք բերելու։

Հունիսի 26-27-ին ԿՌԿ-ում տեղի ունեցավ «Բյուջետային գործընթաց. Քհկ-ների մասնակցության հնարավորություններ» խորագրով դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան պետական բյուջեի հիմնական աղբյուրներին, ներկայացվող հաշվետվությունների կառուցվածքին: Քննարկվեցին մասնակցային բյուջետավորումը, ՔՀԿ-ների դերը, մասնակցության հնարավորությունները և ժամկետները:

Դասընթացներն իրականացվում են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) աջակցությամբ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնությունը մեր շուրջը․ խոսենք անկեղծ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Հետքերը | 16-օրյակի էսսե

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։