Ֆեմինիստական զորեղացման ճամբար ’25

Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ֆեմինիստական զորեղացման ճամբար ՛25»-ը: Ճամբարի նպատակն է ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։ Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի ինֆորմացիայով, թեմատիկ խաղերով և արվեստով:

Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․

  • Ֆեմինիզմ (ֆեմինիստական գրականություն, մշակութային նորմեր),
  • Մարմնի դրական ընկալում,
  • Գենդերացված հանրային տարածքներ և անվտանգ քաղաքներ,
  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ,
  • Ինքնախնամք և հոգեկան բարօրություն,
  • Ֆեմինիստական արտ ակտիվիզմ:

Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան բոլոր անձինք, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Ֆեմինիստական զորեղացման ճամբարը» տեղի կունենա օգոստոսի 1-3-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման հյուրանոցի մասին ինֆորմացիան կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):

Մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի: Տեղերը սահմանափակ են, հետևաբար, նախապատվություն կտրվի առավել  լավ ներկայացված հայտերին: Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 26-ը՝ միայն նրանց, ովքեր կընտրվեն որպես ճամբարի մասնակից: 

Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 20-ն է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե –  nairie@womenofarmenia.org / armi@womenofarmenia.org 
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/

Հեռ․ – +374 94 56 56 26  

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.