Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հունիսի 6-8, 2025

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ 

  ✅ մարդու իրավունքներ
  ✅ ֆեմինիզմ
  ✅ գենդեր
  ✅ գենդերային բռնություն
  ✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
  ✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան հունիսի 6-8-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է:
Մինչև մայիսի 30-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/ 

Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/

Հեռ․ – +374 94 56 56 26      

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.