Աղջիկները խոսում են 2025

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 13-ից 19 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված կլինեն մասնակիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։

Ծրագիրը բաղկացած է 8 հանդիպումից (շաբաթ օրերին, ապրիլ 5 – մայիս 24), որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Ծանոթացում
  • Ինքնընկալում, ինքնագնահատական, ինքնաճանաչում
  • Ինքնախնամք
  • Ֆեմինիզմ
  • Գենդեր
  • Արվեստ և ակտիվիզմ
  • Մարմնի դրական ընկալում
  • Առողջ հարաբերություններ

Ծրագրի հանդիպումներն իրականացվելու են Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 47): Մարզաբնակ մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի։

Մինչև ապրիլի 1-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն ծրագրին մասնակցելու համար: Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի, որից հետո կհրավիրվեն նախնական հարցազրույցի:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է:


Հարցերի դեպքում կարող եք դիմել`
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.