Ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ

Կանանց ռեսուրսային կենտրոնը Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է կանանց կազմակերպությունների և մարգինալացված համայնքները ներկայացնող (ԼԲՏՔ+, եզդի կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և այլ խմբեր) ՔՀԿ-ների համար կարճաժամկետ ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ:

Այս դրամաշնորհն ուղղված է շահերի պաշտպանության/ադվոկացիայի նախաձեռնություններին՝ ներառյալ արշավների, փոքր հետազոտությունների և քաղաքականություն մշակողների հետ ցանցային միջոցառումների իրականացմանը: Դրանք պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ՝ աղքատություն, աշխատանքային իրավունքներ, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգ, գենդերային խնդիրների հետ կապված ապատեղեկատվություն և գենդերային տեսանկյունից խտրականության և անհավասարության այլ ձևերին առնչվող թեմաներ:

Դրամաշնորհը ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների համար է, որոնք ունեն առնվազն 3 տարվա փորձ շահերի պաշտպանության ոլորտում: Դրամաշնորհը կարող է լինել ինչպես առանձին ծրագիր, այնպես էլ արդեն իսկ իրականացվող ծրագրի բաղադրիչ/մաս:

Ենթադրամաշնորհի չափը՝ 2 030 000 ՀՀ դրամ 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 3 ամիս (ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում)

Դիմելու վերջնաժամկետը ՝ մարտի 18

Ծրագրին դիմելու համար անցեք հղումով.

ԿՌԿ-ն խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուժեղացնում են մարգինալացված ձայները, մարտահրավեր են նետում համակարգային անարդարություններին և խթանում են քաղաքականության փոփոխությունները:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.