Աշխատանքի հնարավորություն. գործադիր տնօրենի օգնական

Պաշտոնը՝ գործադիր տնօրենի օգնական

Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ

Աշխատանքի սկիզբը՝ մայիս 15

Վայրը՝ ք․ Երևան

Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող անձի՝ գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար: Գործադիր տնօրենի օգնականի պարտականությունն է աջակցել գործադիր տնօրենին իր վարչական գործառույթները կատարելիս՝ ապահովելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը: Գործադիր տնօրենի օգնականը պետք է լինի կազմակերպված, աշխատանքային միջավայրին հարմարվող և ինքնուրույն աշխատելիս տրված հանձնարարությունների կատարումը առաջնահերթող։ Այս պաշտոնում աշխատելու համար պարտադիր հմտություն է նաև ուրիշներին իրենց աշխատանքի իրականացմանը դրդելու և խրախուսելու ունակությունը:

Գործադիր տնօրենի օգնականի պարտականություններն են՝

  • Աշխատել նախագծերի և ծրագրերի պատշաճ իրականացման համար՝ գործադիր տնօրենի և կազմակերպության թիմի հետ համատեղ:
  • Աջակցել գործադիր տնօրենին ֆոնդահայթայթման և ծրագրային հաշվետվությունների կազմման հարցում:
  • Համագործակցել ողջ թիմի հետ՝ նպաստելով առկա ծրագրերի իրականացմանը։
  • Կազմակերպել և վերահսկել ժամանակացույցերը և համոզվել, որ վերջնաժամկետները պահպանվում են։
  • Արդյունավետ կերպով համակարգել թիմի ներսում, ինչպես նաև՝ գործընկերների և խորհրդատուների հետ աշխատանքները։
  • Թարմացումների մասին բանավոր և գրավոր զեկուցել գործադիր տնօրենին:
  • Կատարել անհրաժեշտ ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքներ։
  • Ցուցաբերել նվիրվածություն կանանց իրավունքների և հավասարության համար աշխատելիս, պահպանել ոչ խտրական վերաբերմունք և լինել նվիրված ֆեմինիստական գաղափարախոսության սկզբունքներին:

Գործադիր տնօրենի օգնականին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝

  • Բակալավրի աստիճանի կրթություն մարդու իրավունքների, կառավարման ոլորտներում։ 
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ոչ առևտրային ոլորտում կամ սոցիալական ծրագրերում։
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
  • Ֆոնդահայթայթման աշխատանքներում փորձի առկայություն, գրագետ ծրագրեր ներկայացնելու և կազմելու հմտություններ:
  • Ծրագրային հաշվետվությունների կազմման հմտություններ:
  • Հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Համակարգչային գերազանց հմտություններ, ներառյալ Microsoft Office Suite-ի հետ աշխատելու փորձ։
  • Թիմի հետ համատեղ աշխատելու կարողություն։
  • Վերջնաժամկետներին հետևելու և անհրաժեշտության դեպքում միաժամանակ տարբեր ծավալի աշխատանքներ կատարելու կարողություն:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպե՞ս դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք մինչև ս./թ. ապրիլի 27-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով anush@womenofarmenia.org հասցեին ՝ առարկայի բաժնում նշելով «Գործադիր տնօրենի օգնական» բառակապակցությունը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: Կազմակերպությունն աշխատում է 3 հիմնական ուղղություններով՝ Կանանց և աղջիկների զորեղացում և ապահով տարածքի տրամադրում, Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, Շահերի պաշտպանություն կանանց իրավունքների ոլորտում: Կազմակերպության մասին ավել տեղեկություն ստանալու նպատակով՝ կարող եք այցելել www.womenofarmenia.org

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Թեմատիկ էսսեների բաց կանչ գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ

Դադարե՛ք օգտագործել կին լինելը որպես նվաստացնող օբյեկտ ձեր  քաղաքական հակամարտություններում | հանրային հայտարարություն

Շաքիի ջրվեժի «գենդեր փարթին». կապիտալիզմի և հայրիշխանության դասական խառնուրդ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.