Մեր մասին
Մեր մասին
«Կանանց ռեսուրսային կենտրոն» – ը (այսուհետ՝ ԿՌԿ) հիմնադրվել է 2003 թվականին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Տեսլականը
ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է
- հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը,
- հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը:
ԿՌԿ-ի առաքելությունն է
- կանանց և աղջիկների տարբեր խբերի զորեղացումն ու աջակցումը,
- կանանց նկատմամբ խտրականության և բռնության մշակութային և համակարգային դրսևորումների վերհանումն ու նվազեցումը,
- ֆեմինիստական գաղափարախոսության տարածումն ու հայրիշխանական համակարգի կողմից ստեղծված անհավասարությունների դեմ կանանց միասնական պայքարի սատարումը:
Նպատակը (Goal)
ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:
Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 3 հիմնական թեմատիկ ուղղություններով:
Դրանք են՝
- Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
- Կանանց իրավունքների ջատագովություն
- Ֆեմինիստական, ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում