Բաց նամակ ՀՀ վարչապետին` 26 հասարակական կազմակերպությունից

Home / Նորություններ / Բաց նամակ ՀՀ վարչապետին` 26 հասարակական կազմակերպությունից
Բաց նամակ ՀՀ վարչապետին` 26 հասարակական կազմակերպությունից

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ,

Մենք՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ խոր մտահոգությամբ՝ կապված ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հետագա ճակատագրի հետ։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի փետրվարին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց վերոնշյալ ռազմավարության նախագիծը, որի մշակման գործընթացում ներգրավվել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ։ Փաստաթղթի շուրջ տեղի ունեցան լայնածավալ քննարկումներ, որոնց արդյունքում մշակվեցին և ներդրվեցին բազմաթիվ առաջարկներ՝ այն առավել համապարփակ և իրագործելի դարձնելու նպատակով։

Սակայն, չնայած նրան, որ ռազմավարության նախագծով նախատեսված էին կոնկրետ գործողություններ արդեն 2024 թվականի համար, այն մինչ օրս չի ընդունվել, իսկ վերջին քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ընդհանրապես չընդունել այս ռազմավարական փաստաթուղթը։

Այս որոշումը խորապես մտահոգիչ է, քանի որ այն հետընթաց է նշանակում գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի` ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի  կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։ 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք պահանջում ենք․

1. ՀՀ կառավարության կողմից հրապարակային պարզաբանում ռազմավարության նախագծի հետագա ընդունման վերաբերյալ։

2. ՀՀ կառավարության հանձնառության վերահաստատում գենդերային հավասարության ապահովման ոլորտում՝ քաղաքացիական հասարակության շարունակական ներգրավվածությամբ:

3. Այս հարցի քննարկում ՀՀ փոխվարչապետին կից կանանց հարցերով խորհրդում, որը կանանց իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմն է ՀՀ-ում՝ ապահովելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ռազմավարության ընդունման և իրականացման գործընթացում։

 

Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը և քայլեր կձեռնարկի վերոնշյալ ռազմավարության ընդունման ուղղությամբ՝ այդպիսով հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին և Հայաստանի Հանրապետության կանանց իրավունքների պաշտպանությանը։

Հարգանքով,

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 

«ՕքսԵՋեն» հիմնադրամ 

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ 

«Կանանի» ՀԿ

«Կանանց սոլիդարության տարածք» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ

«Փինք» ՀԿ

«ՖեմՖորվըրդ» ՀԿ

«Իրական աշխարհ, Իրական մարդիկ» ՀԿ

«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

«Արփի» ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Թալին-հույս» ՀԿ

«Ընտանիք առանց բռնության» ՀԿ

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ

«Կանանց կենտրոն Շուշի» ՀԿ

«Կրեոպիա» ստեղծագործ երիտասարդների ՀԿ

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ 

«Հոդված 3» ակումբ ՀԿ 

Leave a Reply

Your email address will not be published.