«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան

Home / «Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան

«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան

«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Յուրաքանչյուր տարի կանանց իրավունքների պաշտպանության օրը՝ Մարտի 8-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը իրականացնում է տարբեր միջոցառումներ և ակցիաներ՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց պատմություններն ու հիմնախնդիրները և ընդգծելու օրվա իրական նշանակությունը։

Այս տարի Մարտի 8-ին ԿՌԿ-ն իրականացրեց «Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարանը, որի նպատակն էր բարձրաձայնել վերջին 1 տարվա ճգնաժամային իրադարձությունների (պատերազմ և համավարկ) ազդեցությունը կանանց վրա։ Գրադարանի խոսնակները տարբեր պատմություններով կանայք էին, ովքեր կիսվեցին ճգնաժամային տարվա ընթացքում իրենց փորձառությամբ։ Կենդանի գրադարանը հնարավորություն է տալիս որևէ փորձառությամբ մարդուց լսել հենց իր պատմությունը, տալ հարցեր, քննարկել իրավիճակներն ու ցանկության դեպքում կիսվել նաև թեմային առնչվող՝ քո մտքերով։ Այս ֆորմատը կանանց՝ ճգնաժամային իրավիճակներում ունեցած հիմնախնդիրներին անդրադառնալու թերևս լավագույն տարբերակն էր։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին լսելու հետևյալ փորձառություններով 6 կնոջ պատմություն՝

  • պատերազմը վավերագրած ռեժիսորի
  • համավարակի դեպքերի հետ աշխատած բուժաշխատողի
  • համավարակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի հետ աշխատած սոցիալական աշխատողի
  • ընտանեկան բռնության ենթարկված կնոջ
  • պատերազմի ընթացքում արցախցիների համար կրթական և հումանիտար աջակցության ծրագրեր իրականացրած կնոջ։

Leave a Reply

Your email address will not be published.