«Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա

Home / «Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա
April 8, 2020April 8, 2020

«Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա

«Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է: Չնայած այս փաստին, տասնամյակներ շարունակ մեր հասարակության մեջ այն տոնվում է որպես մայրության և գեղեցկության օր, ինչի արդյունքում էլ երկրորդային դեր է ստանում օրվա ընթացքում կանանց իրավունքների ու խնդիրների մասին բարձրաձայնելու կարևորությունը: Մարտի 8-ն իր նպատակներին ծառայեցնելու համար մենք կազմակերպեցինք «Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիան, որի նպատակն էր բարձրաձայնել այն կանանց անուններն ու պատմությունները, ովքեր իրենց ոլորտում առաջին կանայք էին, որ հաջողություններ գրանցեցին: Նրանց անվանական պաստառներով ակցիան իրականացրինք Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Հյուսիսային պողոտայում: Մարդիկ մոտենում էին, հարցեր տալիս, կիսվում կանանց իրենց հայտնի, զորեղ պատմություններով և լուսանկարվում: Ակցիայի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Մարտի 8-ի վերաբերյալ վիկտորինային և ձեռք բերեցին ֆեմինիստական նոթատետրեր, կպչուն թղթեր (sticker) և Չիմամանդա Նգոջի Ադիչիի «Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:

Այս կանանց գործունեության մասին քչերս ենք տեղյակ, մինչդեռ նրանք հսկայական ավանդ ունեն Հայաստանում գիտության և արվեստի տարբեր ճյուղերի զարգացման գործում: Ներկայացված կանանց շարքում էին Նինել Ղարաջյանը, ով եղել է Հայաստանի առաջին կին օդաչուն, Աննա Տեր-Ավետիքյանը՝ Հայաստանում առաջին կին ճարտարապետը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը և շատ ուրիշներ, որոնց մասին կարող եք կարդալ  armenianwomen.wordpress.com կայքում:

Վերոհիշյալ կանանց պատմություններն ու գործունեությունն, անկասկած, շատ արժեքավոր և զորեղ է, սակայն շատերիս կյանքում կան կանայք, որոնց մասին, գուցե միայն մենք գիտենք, բայց ովքեր ոգեշնչում են մեզ գործել, պայքարել և չհանձնվել: Փորձելով հարթակ ստեղծել այս կանանց մասին նույնպես խոսելու համար, նախաձեռնեցինք #ԻմՍրտիԿինը առցանց արշավը, որի շրջանակներում մարդիկ ֆեյսբուքյան անձնական էջերում գրեցին այն կանանց մասին, ովքեր ոգեշնչում են իրենց և մարտահրավեր նետեցին ևս 3 հոգու նույնն անելու համար: Սա ևս մեկ անգամ առիթ դարձավ վերաիմաստավորելու և վերաարժևորելու մեր կողքին ապրող ու գործող կանանց: Ի միջի այլոց, եթե դուք դեռ կարող եք գրել ձեր սրտի կնոջ մասին և մարտահրավեր նետել ուրիշներին ևս: Չմոռանաք օգտագործել #ԻմՍրտիԿինը հեշթեգը:

Վերջում, շնորհակալություն ենք հայտնում ԿՌԿ-ի կամավորներին «Իմ սրտիկ կինը» ակցիան և առցանց արշավը նախաձեռնելու և իրականություն դարձնելու համար: Շնորհակալ ենք նաև մեր այն հետևորդներին, ովքեր մեզ տեղեկություններ ուղարկեցին վերոհիշյալ կանանց գործունեության մասին և օգնեցին գաղափարն իրականացնել:

 

Leave a Reply

Your email address will not be published.