Գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնֆերանս

Home / Գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնֆերանս
July 18, 2019July 18, 2019

Գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնֆերանս

Գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնֆերանս

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Հունիսի 20-ից 22-ը ԿՌԿ -ի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը և շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման մասնագետ Աննա Հովհաննիսյանը մասնակցեցին Մոլդովայի Կոմրատ քաղաքում տեղի ունեցած գենդերային հիմքով բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանության և քրեական պատասխանատվության մեխանիզմների վերաբերյալ միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսը կազմակերպվել էր Եվրոպական միության արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի գենդերային պլատֆորմի շրջանակներում և նպատակ ուներ ներկայացնելու ու քննարկելու Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան, Ուկրաինա և Վրաստան) օրենսդրությունն ու պետական քաղաքականությունները ՝ գենդերային հիմքով բռնության և ընտանեկան բռնության համատեքստում: ԿՌԿ-ի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը ներկայացրեց Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին և վերհանվեցին ԱԼԳ երկրների խնդիրները՝ ընտանեկան բռնության կանխարգելման և բռնությունից պաշտպանության հարցերում և ուրվագծվեցին հետագայում համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները:

Leave a Reply

Your email address will not be published.