Աջակցություն արցախցի կանանց. կարևորելով վերարտադրողական առողջությունն ու կրթությունը

Home / Աջակցություն արցախցի կանանց. կարևորելով վերարտադրողական առողջությունն ու կրթությունը

Աջակցություն արցախցի կանանց. կարևորելով վերարտադրողական առողջությունն ու կրթությունը

Աջակցություն արցախցի կանանց. կարևորելով վերարտադրողական առողջությունն ու կրթությունը

$0

Campaign Target

0

Donations
Donated
0% $0 to go

Արցախյան վերջին պատերազմը շատ մարդկանց ստիպեց թողնել իրենց բնականոն կյանքը և ապաստարան գտնել Հայաստանի տարբեր քաղաքներում: Շատերն սկսեցին ծրագրեր ձեռնարկել՝ նրանց օգնելու համար: Կանանց ռեսուրսային կենտրոնը բացառություն չէր:
Մենք տարբեր կանանց տրամադրում էինք հումանիտար օգնության փաթեթներ, հագուստ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն: Սակայն մեր կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը միշտ եղել է սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքը: Այդ պահին էլ գնահատելով կանանց առողջական և կրթական զորեղացումը, մեր կենտրոնը արցախցի կանանց համար նախաձեռնեց տեղեկատվական հանդիպումներ գինեկոլոգի և սեռական բռնության դեպքերով զբաղվող սոցիալական աշխատողի հետ, ինչից հետո նրանք հնարավորություն ունեին խորհրդատվություն, ստուգում և բուժում ստանալու գինեկոլոգի մոտ: 

Ծրագրին մասնակցեցին ավելի քան 50 կանայք, բժշկին այցելեցին մոտ 30-ը: 

Չնայած մեր որոշ մտահոգություններին՝ մասնակիցները շատ հետաքրքրված էին թեմաներով, ակտիվ լսում էին, քննարկում և հարցեր ուղղում սեռական օրգանների, դրանց հիգիենայի, հիվանդությունների և իրենց հետաքրքրող շատ այլ թեմաների վերաբերյալ: Երևում էր, որ, ցավոք, երկար ժամանակ կանայք կտրված են եղել իրենց մարմնի, սեռականության և առողջության մասին տեղեկացված լինելու հնարավորությունից: Կային նաև կանայք, ովքեր բավականին ծանոթ էին թեմաներին և օգնում էին վարել հետաքրքիր և տեղեկատվական քննարկումներ:  Այցերի ժամանակ կանայք ստանում էին համապատասխան ստուգում և բուժում: Բոլորն էլ նշում էին, որ իրենց համար շատ կարևոր էր բժշկի մոտ այցը և բժշկական օգնություն ստանալը:
Ծրագիրը դեռ շարունակվում է, մինչև հիմա կազմակերպվում են այցեր բժշկի մոտ: Արդյունքում նաև արվելու է հետազոտություն, որը կտեղադրվի Կանանց ռեսուրսային կոնտրոնի կայքում և սոցիալական էջերում:

Leave a Reply

Your email address will not be published.