Author: woaadmin

Home / woaadmin
Post

Անդամակցում

Կանանց ռեսուրսային կենտրոնն անդամակցում է՝  Փոխվարչապետին կից կանանց խորհրդին,  Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից հասարակական խորհրդին, Մարդու իրավունքների ռազմավարության համակարգման խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը կից Կայուն զարգացման նպատակները համակարգող խորհրդին, Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակին,...

Post

Ուղղություններ

Կազմակերպության ջատագովության թիմն աշխատում է հետևյալ ուղղություններով՝  Իրականացնում է ուսումնասիրություններ, իրավական վերլուծություններ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Ներկայացնում է դրանք պետական կառավարման համակարգին՝ ոլորտում մշակվող քաղաքականություններն ու օրենքներն առավել գենդերազգայուն դարձնելու նպատակով, Մասնակցում է տեղական մակարդակով տարբեր աշխատանքային հանդիպումների, որտեղ ներկայացնում է գենդերազգայուն մոտեցման կիրառման անհրաժեշտությունը, Ներկայացնում է կանանց իրավունքների իրացումը ՀՀ-ում տարբեր միջազգային հարթակներում:

Post

Կամավորություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն շատ է կարևորում կամավորների դերը իր գործունեության մեջ: Մեզ մոտ կարող են կամավորություն իրականացնել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային կամավորները:  Ինչո՞ւ և ինչպե՞ս կամավորել ԿՌԿ-ում  Կանանց ռեսուրսային կենտրոնում կամավորելով դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու կենտրոնում իրականացվող ծրագրերին, ունենալու ձեր ներդրումը Հայաստանում ֆեմինիստական շարժման և կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողություններում: ԿՌԿ կամավորները...

Post

Ապահով տարածք

ՈՒղղորդում և ուղեկցում Կանանց ռեսուրսային կենտրոնը բաց է տարբեր խմբի կանանց և աղջիկների համար և պատրաստ է ընդունել իր ապահով տարածքում: Կազմակերպության աշխատակիցը լսում է յուրաքանչյուր կնոջ, գնահատում կարիքները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ուղղորդում համապատասխան կազմակերպություններ և կառույցներ: Գրադարան Կանանց ռեսուրսային կենտրոնի գրադարանը Հայաստանում առաջին ֆեմինիստական գրադարաններից է։ Տարիների ընթացքում նվիրատվությունների և...

Post

Աղջիկները խոսում են

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվել իրենց գիտելիքներով, քննարկել հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ ...

Post

Կանանց իրավունքների դասընթաց

Կանանց իրավունքների դասընթացը «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի մշտական ծրագրերից է, որն իրականացվում է տարին 3 անգամ: Դասընթացի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը կանանց հիմնախնդիրների և իրավունքների վերաբերյալ: Կանանց իրավունքների դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝  Մարդու իրավունքներ  Գենդեր Գենդերային հիմքով բռնություն  Ֆեմինիզմ  Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգ  Դասընթացն անվճար է...

«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան
Campaign

«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան

Յուրաքանչյուր տարի կանանց իրավունքների պաշտպանության օրը՝ Մարտի 8-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը իրականացնում է տարբեր միջոցառումներ և ակցիաներ՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց պատմություններն ու հիմնախնդիրները և ընդգծելու օրվա իրական նշանակությունը։ Այս տարի Մարտի 8-ին ԿՌԿ-ն իրականացրեց «Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարանը, որի նպատակն էր բարձրաձայնել վերջին 1 տարվա ճգնաժամային իրադարձությունների (պատերազմ և համավարկ) ազդեցությունը կանանց վրա։...

Հետազոտողի թափուր հաստիք
Post

Հետազոտողի թափուր հաստիք

#EU4Armenia #StopGBV  #Հետազոտողի թափուր հաստիք «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում փնտրում ենք հետազոտող կամ հետազոտական կազմակերպություն: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող 10 փակ և կիսափակ (օրինակ՝ հոգեկան առողջության պահպանման հաստատություն, քրեակատարողական հաստատություն, մանկատուն, տարեցների խնամքի կենտրոն և...

#EU4Armenia #StopGBVArmenia
Post

#EU4Armenia #StopGBVArmenia

2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների արդյունքում 13 մարզային հասարակական կազմակերպություններ աջակցեցին գենդերային բռնության ենթարկված մարզաբնակ 287 կնոջ և նրանց 500 երեխաների սննդի փաթեթներով և հիգիենայի պարագաներով, որոնք թույլ տվեցին այս ընտանիքներին մեղմել Covid-19 համավարակի ազդեցությունն իրենց կյանքում: Նախաձեռնությունները իրականացրեցին մարզային մեր գործընկերներ՝  «Ընտանիք և համայնք» ՀԿ, «Սվետոզար» ՀԿ, «Երիտասարդ ավանգարդ»...

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների հայտարարությունն` ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
Post

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների հայտարարությունն` ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը...