Մեր մասին
«Կանանց ռեսուրսային կենտրոն» – ը (ԿՌԿ) հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի/Արցախի տարածքներում:
Տեսլականը
ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը:
ԿՌԿ-ի առաքելությունն է.
Կանանց և աղջիկների տարբեր խբերի զորեղացումն ու աջակցումը,
կանանց նկատմամբ խտրականության և բռնության մշակութային և համակարգային դրսևորումների վերհանումն ու նվազեցումը,
ֆեմինիստական գաղափարախոսության տարածումն ու հայրիշխանական համակարգի կողմից ստեղծված անհավասարությունների դեմ կանանց միասնական պայքարի սատարումը:
Նպատակը (Goal)
ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:
4 հիմնական ուղղությունները
Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 4 հիմնական թեմատիկ ուղղություններով: