ՄԱԿ ԱԽ N1325 բանաձևի ազգային ծրագրի մշտադիտարկող փորձագետի հայտարարություն

Home / futures / ՄԱԿ ԱԽ N1325 բանաձևի ազգային ծրագրի մշտադիտարկող փորձագետի հայտարարություն
ՄԱԿ ԱԽ N1325  բանաձևի ազգային ծրագրի մշտադիտարկող փորձագետի հայտարարություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (ԿՌԿ) «Կանանց Կենտրոն. Շուշի» ՀԿ-ի հետ համատեղ փնտրում է մշտադիտարկման փորձագետ, ով կիրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի ազգային ծրագրի մշտադիտարկում: Փորձագետը սերտ աշխատելու է ԿՌԿ-ի շահերի պաշտպանության թիմի հետ: Մշտադիտարկման ավարտից հետո հնարավոր է աշխատանքային պայմանագրի կնքում՝ 6 ամիս ժամկետով, որի շրջանակներում մասնագետը կներգրավվի «Կանանց Կենտրոն. Շուշի» ՀԿ-ի ջատագովության աշխատանքներում:

Ծառայությունների մատուցման սկիզբ՝ մարտ 15, 2022թ. 

Ծառայությունների մատուցման ավարտ՝ հունիս 15, 2022թ., հնարավոր երկարացմամբ:

Մշտադիտարկող փորձագետի պարտականություններն են՝

  • Ոսումնասիրել և վերլուծել Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի ազգային ծրագիրի համապատասխանությունը N1325 բանաձևի ընդհանուր դրույթներին (desk review), 
  • Ուսումնասիրության շրջանակներում մշակել մոնիթորինգի մեթոդաբանություն և տեղեկատվության ստացման գործիքներ, 
  • Իրականացնել հարցազրույցներ ոլորտում ներգրավված պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, 
  • Վերլուծել ստացված տեղեկատվությունը,
  • Ներկայացնել առաջարկներ Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի առաջխաղացման վերաբերյալ, 
  • Ներկայացնել մոնիթորինգի արդյունքները շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպումներին, 
  • Մշակել մշտադիտարկման զեկույցի անգլերեն համառոտագիրը: 

Մշտադիտարկող փորձագետին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝ 

  • Առնվազն մագիստրոսական աստիճան մարդու իրավունքների, կոնֆլիկտաբանության կամ հարակից հումանիտար գիտություններում,
  • ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հետ աշխատանքային փորձ, իսկ տարբեր միջազգային և տեղական կառույցների համար իրականացված զեկույցների փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ֆեմինիստական մոտեցում ռազմական կոնֆլիկտների վերլուծության և խաղաղաշինության հարցում,
  • Անգլերեն և հայերեն գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն, պատրաստակամություն և ժամանակի կառավարման հմտություն:

Համապատասխան փորձագետները մինչև փետրվարի 28-ը կարող են ուղարկել իրենց CV-ն, գնառաջարկը և հետազոտական աշխատանքներից և/կամ զեկույցներից օրինակներ (առնվազն 2 օրինակ) anna@womenofarmenia.org և sona@womenofarmenia.org էլ.հասցեներին: 

Գնառաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ դրամով, ստորագրված: 

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published.