Հանրային հաղորդագրություն կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերին արձագանքելու մասին

Home / Նորություններ / Հանրային հաղորդագրություն կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերին արձագանքելու մասին
Հանրային հաղորդագրություն կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերին արձագանքելու մասին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գործունեության նպատակներից է մեր հասարակությունում առավել խոցելի և ոչ արտոնյալ վիճակում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և ուղղված չէ քաղաքական և տնտեսական արտոնություններ, իշխանությունը չարաշահող և պաշտպանության տարբեր ռեսուրսներ ունեցող կանանց աջակցություն տրամադրելուն։Արտոնյալ են համարվում այն կանայք, որոնք նպաստում են հայրիշխանության վերարտադրութանը, օժանդակում են դրա գոյատևմանը և իրենց հերթին սեքսիստական շահագործման են ենթարկում այլ կանանց, տղամարդկանց և երեխաների: Այս կանայք օգտագործում են հայրիշխանությունից ստացված ռեսուրսները և դասակարգային իրենց դիրքը հասարակության մեջ, որպեսզի բարելավեն իրենց նյութական կարողությունները, և գործում են հայրիշխանությունից իրենց տրված սահմանափակ, բայց իշխանական դիրքից: Այս գործընթացը զուգակցվում է աղքատ և սոցիալտնտեսական այլ խոչընդոտների հանդիպած կանանց շահագործմամբ: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն բարձր է գնահատում կանանց դերը քաղաքականության մեջ, քանի որ հայրիշխանական հասարակությունում կանայք ավելի դժվար են հասնում բարձր քաղաքական հարթակների, սակայն, ունենալով սահմանափակ ռեսուրներ, ԿՌԿ-ն հանրային դաշտում հանդես է գալիս գենդերային բռնությունն ու սեքսիզմը դատապարտող հայտարարություններով՝ արձագանքելով այն դեպքերին, որոնք առավել կարևոր է համարում հանրային դիսկուրսի և քաղաքականության փոփոխման հասնելու համար։ Գենդերային բռնության ու սեքսիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք դրևորվում են անձի կին լինելու պատճառով և վերարտադրում են հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերը:ԿՌԿ֊ն պարտավուրություն չի ստանձնել ոչ պետության, ոչ հանրության, ոչ էլ իր դոնորների առջև արձագանքելու բռնության ու խտրականության բոլոր դեպքերին:

Leave a Reply

Your email address will not be published.