Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում

Home / Առանց բաժնի @hy / Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում

Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացվում և կազմակերպվում են հետևյալ իրազեկման աշխատանքները՝

  • 2007 թ-ից սկսած գործում է «Իմ մարմին՝ իմ իրավունք» սեռական առողջության դասընթացը, որի հիմնական նպատակն է բարձրացնել տեղեկությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի տարբեր թեմաների շուրջ, ինչպես նաև ստեղծել ապահով տարածք կանանց համար սեռականության տարբեր հիմնախնդիրների քննարկման համար: Դասընթացը բաղկացած է 8 հանդիպումներից, որոնք նախատեսված են 18-35 տարեկան կանանց համար:
  • Գործում են երկօրյա դասընթացներ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք թեմաների շուրջ տարբեր խմբի կանանց համար, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ով ապրող կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, եզդիական համայնքի կանանց և մի շարք այլ խմբերի կանանց համար:
  • Իրականացվում են վերապատրաստման դասընթացներ ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և անհատների համար՝ բարձրացնելով զգայունությունը կանանց իրավունքների, մասնավորապես՝ կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների շուրջ:
  • Կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ ծնողների հետ դեռահասների սեռատարիքային առանձնահատկությունների և սեռական կրթության արդի տենդենցների վերաբերյալ՝ շեշտադրելով խոսելու և բաց հաղորդակցման կարևորությունը:
  • Կազմակերպվում և իրականացվում են վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, մասնավորապես՝ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար՝ բարձրացնելով զգայունությունը և հակախտրական մոտեցման կարևորությունը տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության բժշկական ծառայություններ մատուցելիս:
  • Ծրագրի շրջանակներում տպագրվում և հրապարակվում են բազմաթիվ թեմատիկ ամսաթերթեր և հոդվածներ, ինչպես նաև նկարահանվում են տեղեկատվական տեսահոլովակներ:
  • Ծրագրի շրջանակներում գործում է նաև Իմ մարմին՝իմ իրավունք ֆեյսբուքյան էջը, որի շրջանակներում հրապարակվում են բազմաթիվ տեղեկատվական հոդվածներ և նյութեր, ինչպես նաև իրականացվում է առցանց խորհրդատվություն կանանց համար:

Leave a Reply

Your email address will not be published.