Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում

Home / Uncategorized @hy / Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում

Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում

Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացվում և կազմակերպվում են հետևյալ իրազեկման աշխատանքները՝
· 2007 թ-ից սկսած գործում է «Իմ մարմին-իմ իրավունք» սեռական առողջության դասընթացները, որի հիմնական նպատակն է բարձրացնել տեղեկությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի տարբեր թեմաների շուրջ, ինչպես նաև ստեղծել ապահով տարածք կանանց համար սեռականության տարբեր հիմնախնդիրների քննարկման համար: Դասընթացը բաղկացած է 8 հանդիպումներից, որոնք նախատեսված են 18-35 տարեկան կանանց համար:
· Գործում են երկօրյա դասընթացներ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք թեմաների շուրջ տարբեր խմբի կանանց համար, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ով ապրող կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, եզդիական համայնքի կանանց և մի շարք այլ խմբի կանանց համար:
· Իրականացվում են վերապատրաստման դասընթացներ ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և անհատների համար՝ բարձրացնելով զգայունությունը կանանց իրավունքների՝ մասնավորապես կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների շուրջ:
· Կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ ծնողների հետ դեռահասների սեռատարիքային առանձնահատկությունների և սեռական կրթության արդի տենդենցների վերաբերյալ՝ շեշտադրելով խոսելու և բաց հաղորդակցման կարևորությունը:
· Կազմակերպվում և իրականացվում են վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, մասնավորապես՝ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար՝ բարձրացնելով զգայունությունը և հակախտրական մոտեցման կարևորությունը տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության բժշկական ծառայություններ մատուցելիս:
· Ծրագրի շրջանակներում տպագրվում և հրապարակվում են բազմաթիվ թեմատիկ ամսաթերթեր և հոդվածներ, ինչպես նաև նկարահանվում են տեղեկատվական տեսահոլովակներ:
· Ծրագրի շրջանակներում գործում է նաև Իմ մարմին՝իմ իրավունք
/https://www.facebook.com/inMarmin/ ֆեյսբուքյան էջը, որի շրջանակներում հրապարակվում են բազմաթիվ տեղեկատվական հոդվածներ և նյութեր, ինչպես նաև իրականացվում է առցանց խորհրդատվություն կանանց համար:

Leave a Reply

Your email address will not be published.