Հետազոտողի թափուր հաստիք

Home / News / Հետազոտողի թափուր հաստիք

Հետազոտողի թափուր հաստիք

Հետազոտողի թափուր հաստիք

#EU4Armenia #StopGBV

 #Հետազոտողի թափուր հաստիք

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում փնտրում ենք հետազոտող կամ հետազոտական կազմակերպություն:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող 10 փակ և կիսափակ (օրինակ՝ հոգեկան առողջության պահպանման հաստատություն, քրեակատարողական հաստատություն, մանկատուն, տարեցների խնամքի կենտրոն և այլն) հաստատություններում գենդերային բռնության դրսևորումները։

Հետազոտության իրականացման ժամանակահատվածն է՝ մայիս-հոկտեմբեր 2021

Հետազոտողը կամ հետազոտական թիմը պետք է՝

  • Պայմանավորվածություններ ձեռք բերի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության և այս կառույցների ենթակայության տակ գործող փակ և կիսափակ հաստատությունների հետ՝ հետազոտությունն իրականացնելու համար:
  • Մշակել հետազոտության մեթոդաբանություն, այդ թվում՝ գործիքակազմ:
  • Իրականացնել դաշտային աշխատանքներ:
  • Վերլուծել ստացված տեղեկատվությունը և մշակել հետազոտության վերլուծություն-զեկույց՝ ամփոփելով հիմնական փաստերը և հանդես գալ առաջարկներով:
  • Ներկայացնել հետազոտության անգլերեն անոտացիան:
  • Հանրային միջոցառման ժամանակ ներկայացնել հետազոտության տվյալները:
  • Ամսվա կտրվածքով մեկ անգամ ներկայացնել կարճ հաշվետվություն ծրագրի համակարգողին իրականացված աշխատանքների մասին:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Սոցիոլոգի կամ մարդու իրավունքների ոլորտում մագիստրոսի աստիճան
  • Նվազագույնը երեք տարվա հետազոտական աշխատանքի փորձ մարդու իրավունքների և մասնավորապես՝ գենդերային հիմնախնդիրների ոլորտում
  •  Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու, վերլուծություններ կատարելու հմտություններ
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Փակ և կիսափակ հաստատություններում հետազոտություն/մշտադիտարկում իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Զգայունություն գենդերային հիմնախնդիրների և մասնավորապես՝ գենդերային բռնության թեմայի նկատմամբ:

Դիմելու ընթացակարգ

Ուղարկեք Ձեր CV-ն (անհատի դեպքում), կազմակերպության դեպքում՝ հիմնական հետազոտողների CV-ները, կատարված հետազոտությունների, հոդվածների  հղումները (առնվազն 2 աշխատանք) և գնառաջարկ, anna@womenofarmenia.org  հասցեին՝ նամակի վերնագրում նշելով  հետազոտողի թափուր հաստիք: Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ ապրիլի 15-ն է: Հարցերի դեպքում գրել մեր Ֆեյսբուքյան էջին՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն»:

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Leave a Reply

Your email address will not be published.