Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք

Home / priorities / Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք

Կանանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները մարդու իրավունքների հայեցակարգի անբաժան մասն են կազմում և կարևոր է, որպեսզի պետությունն իր քաղաքականության միջոցով կարգավորի այդ իրավունքների հասանելիությունը կանանց բոլոր խմբերի համար: Այս իրավունքները կնոջ՝ սեփական մարմնի, կյանքի և առողջության վերաբերյալ որոշումների կայացման կարևորագույն մեխանիզմներից են: Պատահական չէ, որ հենց այս իրավունքի իրացման հետ են կապված մի շարք խորքային կարծրատիպեր, նախապաշարումներ, խտրական և վնասակար պատկերացումներ և նորմեր, որոնք կոչված են սահմանափակելու կնոջ՝ ազատ ընտրություն կատարելու հնարավորություններն ու իրավունքները Հայաստանում: