Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագիր

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները սեպտեմբերից-հոկտեմբեր ամիսներին՝

Ստեղծվել է կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքներով զբաղվող ցանց, որի նպատակն է բարձրաձայնել տարբեր խմբի կանանց վերարտադրողական իրավունքների հասանելիության և մատչելիության ապահովման կարևորությունը: Ցանցի անդամ են հանդիսանում մի շարք փորձագետներ և իրավապաշտպաններ, ովքեր ներկայացնում են տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հիմանխնդիրները:

Սեպտեմբերի 28-ը համարվում է ապահով հղիության արհեստական ընդհատման միջազգային օր և այս առիթով Կանանց ռեսուրսային կենտրոնը սեպտեմբերի 28-ին իրականացրեց մամլո ասուլիս հղիության արհեստական ընդհատման իրավունքի իրացման և խոչընդոտների վերաբերյալ ՀՀ-ում: Մամլո ասուլիսին մասնակցում էին երեք տարբեր մասնագետներ, ովքեր ներկայացնում էին հղիության արհեստական ընդհատման ՀՀ օրենսդրության, ինչպես նաև տարբեր խմբի կանանց հղիության արհեստական ընդհատման իրացման խոչընդոտների վերաբերյալ: Մամլո ասուլիսին ծանոթանալու համար կարող եք այցելել տվյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=6ZO_zP957gI?rel=0" frameborder="0" allowfullscreen>:

Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս և ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս կազմակերպվեցին մի շարք իրազեկման միջոցառումներ կանանց համար, ինչպես նաև նկարահանվեց սիրողական տեսահոլովակ, որը բացատրում է, թե երբ և ինչպես պետք է իրակականացնել կրծքագեղձերի ինքնազզնում և ինչպես է այն նպաստում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը: Տեսահոլովակին կարող եք ծանոթանալ այստեղ-վիդեո:

Մեկնարկել է վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների շարք, որոնք նախատեսված են տարբեր խմբի կանանց համար և որոնց մի մասը իրականացվում է մարզերում, իսկ մյուս մասը՝ Երևանում: Մինչ այսօր դասընթացներ իրականացվել են Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում բնակվող կանանց հետ սեռական առողջության տարբեր թեմաների վերաբերյալ:

22:59 Նոյեմբեր 08, 2017