Խոսում են աղջիկները

Վերջերս իրականացված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ աղջիկների շրջանում ավելի մեծ է հավանականությունը մեծանալու՝  հավատալով, թե նրանք պակաս խելացի և զորեղ են, քան տղաները: Այս կապակցությամբ Կանանց ռեսուրսային կենտրոնը իրականացնում է “Աղջիկները խոսում են” ծրագիրը, որը 13-ից 17 տարեկան աղջիկներին ազատ և ապահով միջավայր է ընձեռնում միմյանց հետ շփվելու, իրենց գիտելիքներով և ուժով կիսվելու, գենդերային ու ֆեմինիստական հարցերի շուրջ տեղեկանալու համար, օգնում է ավելի բարձրացնել իրենց ինքնագնահատականը և առաջնորդության հմտություններ ձեռք բերել, ինչը կարող է փոխել նրանց կյանքը, և ի վերջո օգնել հասարակության մեջ իրենց որպես առաջնորդ տեսնելուն: “Աղջիկները խոսում  են” ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ դեռահաս աղջիկներին սովորելու, կիսվելու, ներգրավված լինելու և զորանալու :