womennet 192x160

Պարային հոգեթերապիայի հանդիպումներ ԿՌԿՀ-ում

15.12.2014

3Այս տարի Կանանց Ռեսուրսային Կենտրոնում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցան պարային հոգեթերապիայի հանդիպումներ (թվով 5 հանդիպում):

Պարային հոգեթերապիայի ծրագրիրն իր մեջ ներառում էր պարային հոգեթերապիայի հիմնադիր Գաբրել Ռոտի պարային ալիքի՝5 ռիթմերի և Ալեքսանդր Գիրշոնի Աուտենտիկ շարժումների դպրոցի տեխնիկաներ և հոգեբանական հետադարձ կապ (feed back) :

Ընթերցել...

Կամավորներն անկեղծանում են…

05.12.2014

IMG 8217ԿՌԿ-ում իմ դերը սկսվեց շատ պատահական: Պետք է հասկանայի, թե ինչ կարող եմ անել: Լարայի այդ հարցին պատասխան չունեի առաջին օրը: Երբ հանդիպեցի մահացած ըներուհուս մորը, որը երկար տարիների մասնագետ էր, բայց աշխատանքից հեռացվել էր, քանի որ նոր մասնագիտական պահանջներին չէր համապատասխանում՝ համակարգչով աշխատել չգիտեր (դա իր միակ եկամուտի միջոցն էր, ամուսինն էլ վախուց մահացել էր), ես հասկացա, որ կարող եմ օգնել իրեն: 4-6 շաբաթ հետո նա վերադարձավ իր աշխատանքին՝ ավելի բարձր աշխատավարձով: Իմ ուրախությանը չափ չկար, էլ չեմ ասում նրա ուրախության մասին:

Բայց նա միակը չէր, որ այդ բախտին է արժանացել: Որոշեցի կարիերայի ակումբում համակարգչային դասընթացներ կազմակերպել, որի հնարավորությունը կենտրոնը տալիս էր:

Ընթերցել...

Սիրելի՛ կամավորներ, շնորհավորում ենք Ձեր տոնը

05.12.2014

PicMonkey CollageԿանանց ռեսուրսային կենտրոնի ձևավորման պահից առ այսօր կամավորությունը մեր գործունեության անբաժանելի մասն է: Կենտրոնը չէր ունենա այսպիսի հաջողություններ, չէր իրականացնի այսքան ծրագրեր և նախաձեռնոթյուններ, չէր կարողանա նպաստել դաշտում ինչ-որ փոփոխությունների առաջացմանը, եթե չունենար կամավորների ստվար խմբի մեծ աջակցություն:

Առ այսօր կենտրոնի ծրագերի զգալի մասն իրականացվում է կենտրոնի կամավորների կողմից:

Շնորհակալ ենք բոլորիդ, սիրելինե՛ր, ի սրտե շնորհավորում ենք բոլորիս:

Ընթերցել...